Ճապոնական Sony, Toshiba և Hitachi ֆիրմաները միավորվում են էկրաններ արտադրելու համար
Ճապոնական Sony, Toshiba և Hitachi ֆիրմաները միավորվում են նորագույն էկրաններ արտադրելու նպատակով: Նոր ընկերությունը հետագայում դառնալու է բջջային հեռախոսների ու տեսախցիկների համար էկրաններ արտադրող համաշխարհային խոշորագույն ընկերություններից: Այս մասին գրում է «Գազետա.ռու»- ն, հղում անելով «Բլումբերգ» գործակալությանը:
Տեղեկատվության համաձայն, համագործակցությունը լինելու է Japan Display ըն կերության ստեղծման առաջին քայլը, որը մասնագիտանալու է սմարթֆոնների և պլանշետների հեղուկբյուրեղային (LCD) էկրանների արտադրման ոլորտում:
Սպասվում է, որ ընկերությունը հիմնվելու է 2012 թ-ի գարնանը: Նախագծում պետական INCJ կորոպորացիայի ներդրումը կազմելու է 2,6 մլրդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին