«ԱրմենՏել»-ն կաջակցի հայ գիտակներին` մասնակցելու «Բրեյն-ռինգ»-ի աշնանային մրցաշարին
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) կաջակցի Հայաստանի երիտասարդ գիտակների խմբին մասնակցելու «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի աշնանային մրցաշարին, որը տեղի կունենա սեպտեմբեր ամսին Մինսկ քաղաքում:
«Արմադա» երիտասարդ գիտակների խումբը կմրցի «Բրեյն-ռինգ» խաղի չեմպիոնի տիտղոսի համար, ինչպես ԱՊՀ երկրների կրտսեր թիմերի, այնպես էլ տարիքով մրցակիցների հետ:
«ԱրմենՏել» ընկերությունն ավանդաբար սատարում է կրթական ծրագրերին և աջակցում հայ երիտասարդների զանազան ստեղծագործական և մտավոր նախաձեռնությունները` միավորելով դրանք «Beeline հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո: Մենք ուրախ ենք, հերթական անգամ աջակցելու մեր ապագա սերնդի այս նախաձեռնությունը, և մաղթում ենք խմբին արժանավայել կերպով ներկայացնել Հայաստանը ինտելեկտուալ խաղի մրցույթին», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղը ստեղծվել է 1989թ-ի Օդեսայում: «Բրեյն-ռինգ» հեռուստախաղը եթեր է սկսվել հեռարձակվել 1990թ-ից: 2010թ-ին այս խաղը դարձավ «ТЭФИ-2010» ռուսական ազգային հեռուստատեսային մրցույթի հաղթող` լավագույն հեռուստախաղ անվանակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան