ԼՂՀ նախագահ. Արցախի ճանաչումը ժամանակի խնդիր է

ԼՂՀ անկախության 20-ամյակի, ինչպես նաև՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շրջանակներում ընթացող բանակցային պրոցեսի առնչությամբ Panorama.am-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

-Պարոն Նախագահ, լրանում է ԼՂՀ անկախության 20-ամյակը: Այս երկու տասնամյակի ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ, ի՞նչ հաջողություններ ու ձախողումներ է ունեցել երկիրը:

-Արցախն իր անկախ պետականության կայացման գործում ստիպված էր անցնել բավականին յուրահատուկ և դժվար ճանապարհ, որը ոչ բոլոր պետություններն անցան կամ առհասարակ ի վիճակի եղան անցնել:
1988-ի ազգային-ազատագրական շարժման մեկնարկից անմիջապես հետո մենք հայտնվեցինք Բաքվի ճնշումների և շրջափակման ներքո, Արցախում ապաստան գտան Ադրբեջանի ԽՍՀ-ում կազմակերպված կոտորածներից և հալածանքներից փրկված մեր հազարավոր հայրենակիցները: ԼՂՀ հռչակումից հետո Ադրբեջանը սանձազերծեց լայնածավալ ագրեսիա Արցախի դեմ` նպատակ ունենալով հիմնովին ոչնչացնել մեր անկախ պետականությունը և կոտորել մեր ժողովրդին: Համայն հայության միասնական ջանքերի շնորհիվ մենք կարողացանք ոչ միայն դիմակայել, այլ հաղթանակ տանել ագրեսորի դեմ պայքարում: Սակայն պատերազմի հետևանքով մեր տնտեսությունը հիմնահատակ քայքայվել էր, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել էին փախստական: Մեզ համար բացվեց մի նոր ճակատ` այս անգամ տնտեսական: Պետք էր ավերված երկրի վերականգնման հետ մեկտեղ ապահովել նրա անվտանգությունը և սոցիալ-տնտեսական զարգացումը: Կրկին համայն հայության հետ միասին մեզ հաջողվեց լուծել այդ դժվարին խնդիրը:
Ամփոփելով` կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց լուծել ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական բնույթի ամենակարևոր հարցերը:
Ռազմաքաղաքական այդպիսի հարցերի շարքին են դասվում նախևառաջ այն, որ մեզ հաջողվեց պաշտպանել մեր անկախությունն ու ազատությունը, ամբողջովին ձևավորել պետական կառավարման համակարգը` իր բոլոր թևերով ու կառույցներով հանդերձ: Առանձնակի նշանակություն ունի այստեղ պաշտպանության բանակի առկայությունը և նրա մարտունակության հետևողական բարձրացումը: Հենց պաշտպանության բանակն է հանդիսանում մեր անկախության և անվտանգության հիմնական երաշխավորը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման գործոններից մեկը: Քաղաքական կարևոր ձեռքբերումներից է ժողովրդավարության արմատավորումը մեր պետականության մեջ: Առանցքային եմ համարում նաև Հայաստան–Արցախ-Սփյուռք եռամիասնության ձևավորումը և նրա շարունակական ամրապնդումը, որը հանդիսանում է մեր անկախ պետականության հիմքերից մեկը:
Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական հատվածին, ապա ինչպես արդեն նշեցի, մեզ հաջողվեց վերականգնել քայքայված տնտեսությունը և ամուր կանգնել զարգացման ուղու վրա: Մեր ամենամեծ ձեռքբերումներից է այստեղ համեմատաբար սահուն անցումը շուկայական տնտեսությանը` հզոր սոցիալական համակարգի պահպանման հետ միասին: Այսօր մենք լուծում ենք տարբեր տիպի տնտեսական խնդիրներ, զարգացնում ենք տնտեսությունը:
Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ դեռևս շատ անելիքներ ունենք: Քաղաքական ոլորտում դա մեր հանրապետության միջազգային ճանաչումն է և Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորումը:
Սոցիալ-տնտեսական ոլորտում խնդիրները բազմաբնույթ են: Դա և սոցիալապես խոցելի խավերի կենցաղային պայմանների բարելավումն է, և ջրամատակարարման հիմնախնդրի, տարբեր հարցերի լուծումը:

-Ի տարբերություն հետխորհրդային տարածքում ձևավորված մյուս անկախ պետությունների, ԼՂՀ-ն միջազգայնորեն չճանաչվեց` ունենալով այն բոլոր խնդիրները և դժվարությունները, որոնք հատուկ էին հետխորհրդային երկրներին: Արդյոք, իրավական այդ բացը լուրջ ազդեցություն է ունեցել ԼՂՀ հետագա կայացման ու հնարավորությունների իրացման վրա:

-Չճանաչված լինելը, իհարկե, լուրջ ազդեցություն ունի մեր պետության վրա, օրինակ` ի տարբերություն ճանաչված պետությունների, մենք հնարավորություն չունենք ստանալ միջազգային հանրության կողմից ֆինանսական, մարդասիրական և այլ բնույթի օգնություն: Երբեմն մեզ տարօրինակ է թվում այն, որ Արցախը լինելով ժողովրդավարական պետություն, զրկված է միջազգային տարբեր կառույցների հետ հարաբերվելու հնարավարությունից, իսկ Ադրբեջանի պես ոչ ժողովրդավարական պետությունը որևէ արգելքի այստեղ չի հանդիպում: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ Արցախի ճանաչումը ժամանակի խնդիր է, քանի որ դրա համար մենք ունենք բոլոր հիմքերը` պատմական, քաղաքական, իրավական թե բարոյական:
Գիտեք, յուրաքանչյուր կորուստ անդառնալի է, հատկապես մեզ նման փոքր ազգի համար, որն անցել է բազմաթիվ փորձությունների միջով: Սակայն պետք է ընդգծեմ, որ եթե մենք չպաշտպանեինք մեր անկախությունը, ապա ականատես կլինեինք համազգային մի նոր աղետի: Մեր ժողովրդի ինքնության պահպանման, անվտանգ գոյատևման ու զարգացման ամենահուսալի գրավականը անկախ պետականությունն է: Եվ մենք հպարտ ենք, որ մեզ բախտ վիճակվեց այն ստեղծել, պաշտպանել ու զարգացնել:

-Այսօր աշխարհում Ղարաբաղ բառն առավելապես ասոցացվում է ոչ այնքան աշխատասեր ու հյուրընկալ երկրի, ժողովրդի հետ, որքան չհանգուցալուծված հակամարտության ու դրա էսկալացիայի վտանգի հետ: Ի՞նչ փուլում է այսօր կարգավորման գործընթացը, ինչպիսի՞ հեռանկարներ կան և արդյոք ղարաբաղցիների այն սերունդը, որ անկախության համար պայքարի էր ելել ի վերջո կապրի խաղաղ ու անվտանգ պայմաններում:

-Ես չեմ կիսում այն կարծիքը, որ Ղարաբաղն այսօր չի ընկալվում որպես աշխատասեր ու հյուրասեր երկիր: Նույնիսկ մեր հակառակորդները թեկուզ ներքուստ ընդունում են Արցախի համառությունը, նպատակին հասնելու մեր ժողովրդի կամքն ու կորովը: Բացի դրանից Արցախն ունի բազում բարեկամներ: Մեր երկիր այցելողների թիվը գնալով ավելանում է և արդեն շատերը հնարավորություն ունեն ճշմարտությունն իմանալու համար:
Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման գործընթացին, ապա ներկա դրությամբ այն ընթանում է խեղաթյուրված ձևաչափով, առանց Արցախի անմիջական մասնակցության: Նման իրավիճակի ստեղծման հիմնական մեղավորը Ադրբեջանն է: Այնուամենայնիվ, լիարժեք ձևաչափի վերականգնումը անխուսափելի է, քանի որ առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերում անհնարին կլինի հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը:
Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ պետք է նշեմ, որ այն այժմ էլ խաղաղ է ու անվտանգ: Սակայն, իհարկե, վերջնական խաղաղությունն ու կայունությունը կհաստատվի հակամարտության վերջնական կարգավորումից հետո: Մեր ժողովուրդը հաստատակամ է ազատ, անկախ և ժողովրդավարական պետություն կառուցելու գործում:

-Հակամարտության չկարգավորված լինելն ու կարճաժամկետ հատվածում կարգավորման հեռանկարների բացակայությունը փորձագետները կապում են անհրաժեշտ նախադրյալների բացակայության հետ. խոսվում է սպառազինությունների մրցավազքի, այլատյացության քարոզչության ու տեղեկատվական պատերազմի մասին, որոնց պայմաններում խաղաղ լուծումների հավանականությունը նվազում է: Ի՞նչ է անհրաժեշտ այսօր, որպեսզի Ստեփանակերտն ու Բաքուն համաձայնության գան:

-Պետք է նշեմ, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտներից մեկը հանդիսանում է հենց Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, ռազմատենչ կեցվածքը և ռասսիստական գաղափարախոսությունը: Բնական է, որ նման պայմաններում անհնարին է ակնկալել որևէ դրական զարգացում: Հետևաբար, որպեսզի հակամարտության կարգավորման համար ստեղծվեն բարենպաստ նախադրյալներ, անհրաժեշտ է, որ Ադրբեջանն արմատապես վերանայի իր քաղաքականությունը, հրաժարվի ոչ իրատեսական նկրտումներից և կաղապարված մոտեցումներից:

-ԼՂ հակամարտության գոտում ստատուս-քվոյի թեման հաճախ է դառնում տեղեկատվական ու քաղաքական քննարկումների թեմա: Անընդհատ նշվում է դրա պահպանության անթույլատրելիության մասին: Բաքուն անընդհատ հնչեցնում է այն միտքը, որ ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է հայերին, և նրանք էլ ամեն ինչ անում են այն պահպանելու համար: Արդյոք այդպե՞ս է, եթե` այո, ապա որո՞նք են ձեր հավանական ձեռքբերումներն ու օգուտները այդ պարագայում:

-Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս- քվոյի մասին՝ հաճախակի անտեսվում է այն փաստը, որ դա լոկ առկա իրողությունների հետևանք է, այլ ոչ թե պատճառ: Պատճառը հակամարտության կարգավորման հեռանկարի շուրջ Ադրբեջանի տեսլականն է: Եթե մի պետություն ոչ միայն չի ընդունում անցյալի սխալները, այլև համառորեն փորձում է նույն ոճով առաջնորդվել ներկայում և իր կամքը թելադրել հարևաններին ու միջազգային հանրությանը, ապա բնականաբար գործընթացը տեղից չի շարժվելու: Հենց դրա վառ ապացույցը ստատուս-քվոյի պահպանումն է, որն, ի դեպ, նման պայմաններում չարիքներից փոքրագույնն է: Մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել ցանկացած հարց; Բայց, միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ վերադարձ անցյալին չկա` լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}