Այսօր հայաստանցի դեսպաները դասախոսություններ կկարդան երևանյան բուհերում
Այսօր «Հայաստանը և արտաքին աշխարհը» թեմայով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու նրա տեղակալները, Երևանում գտնվող ՀՀ դեսպանները դասախասություններով հանդես կգան Երևանի բուհերում: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից: Դեսպանները նաև ելույթներ կունենան ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում:
Նշենք, որ Երևանում ընթացող դեսպանաժողովի շրջանակում ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները երեկ հանգամանալից քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, անդրադարձել են Հայաստանի արտաքին քաղաքականության երկկողմ և բազմակողմ հարություններին, տարածաշրջանային և միջազգային հարցերի:
Քննարկումների օրակարգում էր նաև հյուպատոսական ծառայության աշխատանքի կատարելագործումը, այս առումով ԱԳ նախարարի կողմից հանձնարարականներ տրվեցին արտերկրում մատուցվող հյուպատոսական ծառայությունների որակի և ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
Դեսպանաժողովին անդրադարձ է կատարվել դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության տեղեկատվական ապահովման հարցերին:
Խորհրդակցության աշխատանքներն ամփոփելով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համապաստախան հանձնարարկաններ է տվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից դիվանագիտների առջև դրված խնդիրների կատարման վերաբերյալ:
Խորհրդակցության մասնակիցները այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան