Ֆիզիկայի ինստիտուտը լաբորատորիայից դարձավ հիմնադրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ը վերակազմավորել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի, հաստատել դրա կանոնադրությունը։
Կառավարությունից հայտնեցին, որ հիմնադրամի գործունեության հիմնական առարկան է միջուկային ֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի, տիեզերական մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի, տեսական ֆիզիկայի, տիեզերական եղանակի և մթնոլորտային երևույթների և այլ բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացումն ու հետագա զարգացումը, ինչպես նաև այս բնագավառների համար գիտական կադրերի պատրաստումը։
Գործադիրը վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքի գլխավոր ընթերցասրահի համար վեց մեծադիր վահանակների և էլեկտրոնային պատի ձեռքբերման նպատակով հատկացրել 4,5 մլն դրամ։ Նշված սարքավորումներով հնարավոր կլինի այցելուին ցուցադրել նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ստեղծված առաջին գիրք-ալբոմը և հայ միջնադարյան մանրանկարչության գլուխգործոցները։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին