Ղարաբաղ Տելեկոմը նոր հաճախորդների համար անլար ֆիքսված հեռախոսակապին բաժանորդագրումը կատարվում է անվճար
Ղարաբաղ Տելեկոմը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 20-րդ տարեդարձի կապակցությամբ, պարգևում է իր բաժանորդներին հերթական աշնանային անակնկալ` տեղական զանգերի սակագների մինչև 15% իջեցում:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, այժմ Ղարաբաղ Տելեկոմի հետվճարային համարներից դեպի ՂՏ համարներ զանգի 1 րոպեն արժե 28.99 դրամ` նախկին 33 դրամի փոխարեն, իսկ կանխավճարային համարներից` 34.99 դրամ` 39.99 դրամ րոպեավճարի փոխարեն: Զանգերն անշարժ և անլար ֆիքսված հեռախոսահամարներից դեպի ՂՏ բջջային ցանց արժեն հիմա 28.99 դրամ/րոպե:
Մի ուրիշ անակնկալ Ղարաբաղ Տելեկոմը պատրաստել է անլար ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների համար: Սեպտեմբեր ամսում բոլոր նոր հաճախորդների համար անլար ֆիքսված հեռախոսակապին բաժանորդագրումը կատարվում է անվճար` 12500 դրամի փոխարեն, ու ոչ մի բաժանորդավճար ամբողջ աշունը շարունակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա