Էվանս Մբամբա. «Գերազանց եմ պատրաստվել առաջիկա մարտին»
Հարավաֆրիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էվանս Մբամբան, ով սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է մենամարտի Վիկ Դարչինյանի հետ, այսօր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ միշտ երազել է մենամարտել հայ մարզիկի հետ և շատ ուրախ է, որ իր երազանքն իրականություն է դառնում: Նա ավելացրեց նաև, որ մտադիր է պատմության մեջ մտնել` հաղթելով Դարչինյանին:
«Երկար ժամանակ եմ երազել հանդիպել Վիկ Դարչինյանի հետ և ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ մենամարտել IBO-ի վարկածով չեմպիոնական գոտու համար,- ասաց Էվանս Մբամբան:- Տարիներ առաջ մենք պետք է ռինգ դուրս գայինք WBC-ի գոտու համար, սակայն չստացվեց կազմակերպել այդ մարտը: Հիմա շատ ուրախ եմ, որ իմ երազանքը կատարվում է: Գերազանց եմ պատրաստվել առաջիկա մարտին և ուզում եմ պատմության մեջ մտնել…»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում