ԱԺ փոխնախագահը շնորհավորել է հատկապես առաջին անգամ դպրոց գնացող երեխաներին
ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը այսօր շնորհավորել է ուսուցիչներին ու դասախոսներին, աշակերտներին և ուսանողներին, կրթության ոլորտի աշխատակիցներին, սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ:
«Մեր երկրի համար կենսական կարևորություն ունի արդի պահանջներին համապատասխան գետելիքով զինված գալիք սերունդ ունենալը, այս կերպ մենք կկարողանանք հաղթահարել մեր հայրենիքի առաջ ծառացած դժվարությունները և ապահովել մեր երկրի կայուն զարգացումը:
Առանձնակի ցանկանում եմ շնորհավորել այն երեխաներին, ովքեր այսօր առաջին անգամ կգնան դպրոց, մաղթում եմ ձեզ բարի երթ դեպի գիտելիքի անսպառ աշխարհ»,-նշված է Բալասանյանի խոսքում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան