ՀՀ նախագահը աշակերտներին կոչ է արել թոթափել ամառային արձակուրդների անհոգությունն ու տրամադրվել ծանր աշխատանքի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել` աշակերտներիին, ուսանողներին, մանկավարժներին ու դասախոսներին մաղթելով արգասաբեր տարի:
«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,
Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Գիտելիքը մեր ժողովրդի և ողջ մարդկության դարավոր փորձառությունն է, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է փոխանցել հաջորդներին: Պարտավոր է փոխանցել անխաթար, հնարավորինս ամբողջական և հարստացրած: Ազգերը պահպանում են իրենց ազգային նկարագիրը, և մարդկությունը պահպանում է իր մարդկային նկարագիրը առաջին հերթին բնական և հոգևոր գիտելիքների փոխանցմամբ: Սա մեր արժեքային համակարգի հարատևության, ինչպես նաև ապագայի և հզորության գրավականն է, քանզի գիտելիքն իսկապես ուժ է:
Ե՛վ ուսուցման, և՛ ուսումնառության գործընթացները բարդ են ու դժվարին: Աշխարհում ոչ մի հասուն մարդ հեշտությամբ լուրջ արդյունքներ չի արձանագրել: Իմ կոչն է թոթափել ամառային արձակուրդների անհոգությունն ու թեթևությունը և տրամադրվել ծանր աշխատանքի:
Այսօր սեպտեմբերի 1-ն է, և լայնորեն բացվում են մեր ուսումնական հաստատությունների դռները: Այսօր առանձնահատուկ օր է հատկապես առաջին դասարանցիների համար: Այս տոնական օրը նրանք հիշելու են ամբողջ կյանքում: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում արգասաբեր ուսումնական տարի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա