Տիգրան Սարգսյան. «Սերմանել սերը դեպի գիտելիք, քանի որ դա է ապահովելու մեր երկրի բարգավաճ զարգացումը ապագայում»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն կառավարության այսօրվա նիստն սկսեց Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորանքով: «Այսօր Գիտելիքի միջազգային օրն է և ես ցանկանում եմ կառավարության անունից շնորհավորել մեր քաղաքացիներին, ընտանիքներին, առաջին հերթին մեր աշակերտներին այս պայծառ տոնի կապակցությամբ: Այս օրն ունի առաձնահատուկ խորհուրդ: Գիտելիքի նկատմամբ մեր ազգը միշտ ունեցել է առանձնահատուկ վերաբերմունք և մեր պարտականությունն է սերմանել սերը դեպի գիտելիք , քանի որ դա է ապահովելու մեր երկրի բարգավաճ զարգացումը ապագայում»,-ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա