Մայրաքաղաքում տոնական տրամադրություն է. Երթուղայինները երթևեկում են փուչիկներով
Մայրաքաղաքում տոնական տրամադրություն ու եռուզեռ է տիրում: Բուհերի, դպրոցների դիմաց աշխուժություն է: Հասարակական տրանսպորտում էլ օրը տոնական է: Երթևեկում են փուչիկներով: Նկատենք, որ երեկ Երևանի խանութներում փուչիկն ամենափնտրված ու դիֆիցիտ ապրանքն էր:
Սեպտեմբերի առաջին տասնօրյակում ճանապարհային ոստիկանությունը աշխատելու է հատուկ գրաֆիկով` երեխաների անվտանգության ապահովման համար:
Նշենք, որ Հայաստանում այս ուսումնական տարվա առաջին օրը դռները կբացեն 1400 դպրոց, որից 1293-ը հիմնական, 107-ը` ավագ:
Ըստ ծնելիության սանդղակի` կանխատեսվում է, որ առաջին դասարան կհաճախի մոտ 37039 երեխա: Իսկ թե ընդհանուր առմամբ 2011-12 թթ. ուսումնական տարում հանրապետության դպրոցներում քանի աշակերտ կրթության կստանա, ապա դա պարզ կլինի միայն սեպտեմբերի 10-ից հետո:
Նշենք, որ 107 ավագ դպրոցներից 39-ը գործելու է Երևանում, 13-ը` Շիրակում, 6-ը` Արմավիրում, 7-ը` Գեղարքունիքում, 4-ը` Տավուշում, 11-ական` Կոտայքում և Լոռիում, 5-ական` Արարատում և Սյունիքում, 3-ական` Արագածոտնում և Վայոց Ձորում:
Հայաստանում գործում է նաև 59 մասնավոր դպրոց, որոնց կրթական ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է պետական դպրոցների ծրագրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին