Այսօր գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն են. Կարեն Կարապետյան
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել աշակերտներին, ծնողներին ու ուսուցիչներին:
«Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ ու ծնողներ, շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի և ուսուցչի հանդեպ: Գիտելիքի և կրթության ձգտումը հայի ազգային բնավորության բաղկացուցիչն է, երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը:
Այսօր գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն ու մարդկային առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն են: Պետության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է: Մենք բոլորս քաղաքացիական բարձր պատասխանատվություն ունենք մասնակցելու հայրենասեր, բանիմաց ու կիրթ հասարակության կայացմանը:
Սիրելի¯ դպրոցականներ, այս հանդիսավոր օրը ողջունելով բոլորիդ, լիահույս եմ, որ ուսման մեջ ունեցած ձեռքբերումներով ու հաջողություններով դուք կկառուցեք մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան:
Սիրելի¯ մանկավարժներ, ծնողներ, շնորհավորում եմ Ձեզ և շնորհակալություն հայտնում` Հայաստանի վաղվա քաղաքացուն դաստիարակելու պատասխանատու առաքելությունը պատվով կատարելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին