Վիկ Դարչինյան. «Սեպտեմբերի 3-ին լավ մարտի և շոուի ականատես կլինեք»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իր առաջիկա մրցակիցը` Էվանս Մբամբան, պատմության մեջ մտնելու միայն մեկ հնարավորություն ունի. նա կարող է դառնալ ամենաարագ նոկաուտի ենթարկված մարզիկը:
«Մրցակիցս ասում է, որ պատրաստվել է 8 շաբաթ և ցանկանում է պատմության մեջ մտնել: Խոստանում եմ, որ նա պատմության մեջ կմտնի, բայց միայն` ամենաարագ նոկաուտի ենթարկված մարզիկի կարգավիճակով,- հայտարարեց հայ մարզիկը:- Այս մենամարտը կազմակերպելը շատ դժվար էր, սակայն մեր թիմը համառություն դրսևորեց և նաև հովանավորների շնորհիվ կարողացավ իրականություն դարձնել այն: Վստահ եմ, որ սեպտեմբերի 3-ին շատ լավ մարտի ու շոուի ականատես կլինենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան