Բժշկական սկանդալ Իտալիայում. 80 նորածին վարակվել է տուբերկուլյոզով
Իտալիայում բժշկական սկանդալ է հասունացել, Հռոմի կենտրոնական հիվանդանոցներից մեկում` «Ջեմալի»-ում 80 նորածին վարակվել է տուբերկուլյոզով: Հաղորդում է «Վեստի. ռու»-ն:
Վարակի աղբյուրը դարձել է հիվանդ բուժքույրը, ով կլինիկայի ծննդաբերական բաժանմունքում աշխատել է այս տարվա մարտ-հուլիս ամիսներին: Երեխաների հետազոտությունը դեռ շարունակվում է, գործընթացն արագացնելու համար միաժամանակ հետազոտություններ են անցկացվում մի քանի լաբորատորիաներում:
Կլինիկայի հաշվարկով, մի քանի ամիսների ընթացքում ամուսնուց վարակված բուժքույրը կարող է վարակած լինել ավելի քան հազար նորածիներին: Մարտ-հուլիս ամիսներին բոլոր ծնվածները պետք է հետազոտության ենթարկվեն:
Այս իրավիճակում հիվանդանոցի ղեկավարությունը չի հրաժարվել ընդունել իր մեղավորությունը, հայտարարել է, որ ամեն ինչ անում է, ժամանակ կա պրոֆիլակտիկ միջոցառումների իրականացման համար: «Եթե անգամ հետազոտությունների արդյունքները դրական լինեն, ապա դա չի նշանակում, որ վարակը կարող է հիվանդության վերածվել»,-ասել է կլինիկայի մակաբույժ Անտոնիո Ալբերտո Զուպան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան