Orange-ի աջակցությամբ Երևանի թիվ 186 դպրոցում բացվեց համակարգչային դասարան
Այսօր Երևանի թիվ 186 ֆրանսերեն թեքումով դպրոցում Orange-ի աջակցությամբ բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական դասարան: Դասարանն ունի 10 համակարգիչ, տպիչ, պրոյեկտոր ու այլ տեխնիկա և զինված է Orange-ի Ֆլայբոքս երթուղիչով, որը կապահովի գերարագ մուտք դեպի համացանց:
640 աշակերտ ունեցող այս դպրոցի բոլոր դասարանների աշակերտները` սկսած երկրորդ դասարանից, կունենան դասաժամեր համակարգչային տեխնիկայով և աքսեսուարներով զինված դասասենյակում, որը կօգտագործվի տարբեր առարկաների և հատկապես ֆրանսերենի բարձրորակ ուսուցման համար:
«Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են անհավատալի արագությամբ, և մենք ցանկանում ենք, որ կրթության ոլորտը, մասնավորապես դպրոցները, անմասն չմնան այն հնարավորություններից, որ ընձեռում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Մեր ընկերության հիմնական բիզնես գործունեության մի կարևոր ոլորտն ինտերնետն է, և մենք գիտակցում ենք այս պատասխանատվությունը, որ կրում ենք տեղեկատվական հասարակության կառուցման գործում: Համակարգչային ուսուցման խրախուսումը մեր ընկերության կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության հիմնարար սկզբունքներից է, և ուրախ ենք իմանալ, որ դպրոցն այս համակարգչային սրահն օգտագործելու է ոչ միայն ինֆորմատիկայի դասերի, այլ նաև այլ առարկաների դասավանդման համար: Սա նաև մեր փոքրիկ ներդրումն է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության պահպանմանն ու ուժեղացմանը»,-ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ը խրախուսում է իր աշխատակիցների անմիջական մասնակցությունն ընկերության հասարակական ծրագրերում: Այս փիլիսոփայությամբ էլ Orange-ի աշխատակիցներն անձամբ կներգրավվեն համակարգչային դասարանի աշխատանքներին. յուրաքանչյուր ամիս մեկ անգամ Orange-ի` բարձր որակավորում ունեցող մասնագետները հատուկ համակարգչային վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն բոլոր ցանկացող աշակերտների համար:
Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4,670,000 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան