ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան սպասվում է մինչև սեպտեմբերի 15-ը
ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական այցը տարածաշրջան սպասվում է մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին հղում անելով դիվանագիտական աղբյուրներին` հաղորդում է «Սալամ Նյուզ» լրատավական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, այցի ընթացքում համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պրոցեսի հետ կապված հարցեր:
Տեղեկությունների համաձայն, համանախագահները նաև այցելելու են Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս, ճշգրտվում է համանախագահների` տարածաշրջան այցելության ամսաթիվը: