Թուրքիայում ապօրինի ապրող հայ երեխաները հնարավորություն ստացան սովորել հայկական դպրոցներում
Ըստ «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքի` Թուրքիայում ապօրինի ապրող հայ երեխաները հնարավորության կունենան սովորել հայկական դպրոցներում:
Ըստ աղբյուրի, Պոլսո հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանի` շուրջ 2 տարի մղած պայքարը` թույլ տալ Թուրքիայում ապրող հայաստանցի երեխաներին համայնքին կից դպրոցներ ուսանել, երջանիկ ավարտ է ունեցել:
Վարչապետ Էրդողանի թույլտվությամբ Թուրքիայի Ազգային կրթության նախարար Օմեր Դինչերը հաստատել է հրամանը` ընտանիքների հետ միասին Թուրքիայում ապօրինի ապրող հայ երեխաներին հնարավորություն տալ 2011-2012 ուս տարում որպես հրավիրյալ աշակերտներ սովորել համայնքին կից հայկական դպրոցներում:
Պոլսո հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանը, բարձր գնահատելով այս գործում վարչապետ էրդողանի դերը, ասել է,- «Նախարարությունից ստացանք երկար սպասված թույլտվությունը: Շատ երջանիկ ենք: Այս երեխաները ճիշտ է հրավիրյալ աշակերտներ կլինեն, քննություններ չեն հանձնի և դիպլոմ չեն ստանա: Սակայն մենք պլանավորում ենք մի տեղեկանք տալ, որը կհավաստիացնի, որ սովորել են մեր դպրոցներում»: