«Օգնիր դպրոցիդ» կայքի միջոցով ավելի քան 633 մլն դրամի կամավոր նվիրատվություններ են կատարվել
Մոսկվաբնակ բարերար Արթուր Վարժապետյանն առաջինն էր, որ միացել է Երևանի քաղաքապետի կոչին ու «Օգնիր դպրոցիդ» կայքի միջոցով գումար է փոխանցել` ամբողջությամբ ապահովելով Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի հիմնանորոգման համար անհրաժեշտ ծախսերը:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է բարերարին, Երևանի քաղաքապետի շնորհակալագիր հանձնել նրան ու կարևորելով վերջինիս քայլը ցանկություն հայտնել, որ այդ օրինակին կհետևեն մեր բազմաթիվ հայրենակիցներ:
Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է «Օգնիր դպրոցիդ» արշավի կարևորությունը, նշել, որ դպրոցն այսօր կարիքներ ունի ու ցանկացած կամավոր օգնություն կարող է զգալի օգուտ տալ ու արմատապես փոխել վիճակը: Ավելացրել նար, որ դրամահավաքության երևույթը մերժելու ուղղությամբ քաղաքապետարանը որդեգրել է մի քաղաքականություն` կանգնել սոցիալապես անապահով երեխաների կողքին. «Սոցիալապես անապահով երեխան դպրոցում որևէ խոչընդոտ չպետք է ունենա»,- հավելել է Կ.Կարապետյանը:
Մայրաքաղաքի տարբեր դպրոցների կարիքները հոգալու նպատակով` «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի միջոցով արդեն իսկ ավելի քան 633 մլն դրամի կամավոր նվիրատվություններ են կատարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան