Սպորտ 00:16 03/09/2011

Հայաստանի ընտրանին վաստակեց կարևոր 3 միավոր` ջախջախելով Անդորրայի ազգային թիմին

Այն, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Անդորրայում կկարողանա 3 միավոր վաստակել, կասկած չէր հարուցում, թեպետ թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն առիթը բաց չէր թողնում` հայտարարելու, որ այսօրվա մրցակիցը բավական ուժեղացել է ու ավելի ագրեսիվ ֆուտբոլ է ցուցադրում: Խաղը, իհարկե, ցույց տվեց, որ Վարդան Մինասյանը ճիշտ էր գնահատել մրցակցին. անդորրացիներն այս անգամ ավելի համարձակ էին առաջ գնում, ինչը չէր նկատվում անցած աշնանը Երևանում կայացած խաղում:

Այս հանդիպումը, սակայն, պետք է ցույց տար, թե ինչպիսի ներուժով է մեր ընտրանին մոտենում աշնանային պատասխանու հանդիպումներին: Լիտվացիներից ստուգողական վերջին խաղում կրած պարտությունն ինչ-որ չափով թուլացրել էր ֆուտբոլասերների լավատեսությունը, և այն վերադարձնել կարող էր միայն վստահ հաղթանակը: Այն, ի դեպ, ոչ միայն 3 միավոր է պարգևում մեր թիմին, այլև վստահություն` Սլովակիայի ընտրանու հետ սեպտեմբերի 6-ին կայանալիք արտագնա հանդիպումից առաջ:

Խաղի մեկնարկում մեր ֆուտբոլիստները տիրում էին նախաձեռնությանը, սակայն Անդորրայի ընտրանին ոչ միայն կարողանում էր հետ մղել գրոհները, այլև, գործելով հակագրոհների նշանաբանով, փորձում էր օգտագործել հնարավորությունները` արդյունքի հասնելու համար: Անդորրացիները ձգտում էին հնարավորինս արդյունավետ օգտագործել ստանդարտ իրավիճակները, ամեն առիթով վայր էին ընկնում ու երկար ժամանակ թավալվում խոտածածկին` հուսալով, որ մրցավարը կզգուշացնի հայ ֆուտբոլիստներին…

Առաջին խաղակեսի վերջնամասում մեր տղաները, զգալով, որ խաղն ընթանում է դաշտի տերերին ձեռնտու հունով, անցան վճռական գործողությունների: Արթուր Սարկիսովը, գերազանց փոխանցում ստանալով Էդգար Մանուչարյանից, սուր անկյան տակ հարվածեց, սակայն Խոսե Գոմեսին հաջողվեց հեռացնել գնդակը: Մեր թիմի հաջորդ գրոհն ավարտվեց դարպասի գրավմամբ. 34-րդ րոպեին Մարկոսը հեռահար գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը` դնելով անդորրացիների ջախջախման գործընթացի սկիզբը:

Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստների գրոհներն ավելի վտանգավոր դարձան: Զգացվում էր, որ դաշտի տերերը հոգնել են, իսկ հյուրերն աստիճանաբար ավելացնում են գրոհների թափը: 49-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը գրոհի նետեց Գևորգ Ղազարյանին, սակայն վերջինս չկարողացավ իրեն ենթարկել գնդակը, և դարպասապահը չեզոքացրեց սպառնալիքը: Երկու րոպե անց գոլային հիանալի հնարավորությունը կորցրեց Էդգարը. նա մեն-մենակ մնաց դարպասապահի դեմ, սակայն սուր անկյան տակ նրա կատարած հարվածից հետո գնդակն աննշան շեղությամբ անցավ ուղղահայաց դարպասաձողի կողքով: Քիչ անց Սերխիո Գոմեսն ստիպված էր հետ մղել Հենրիխ Մխիթարյանի վտանգավոր հարվածը:

Հանդիպման վերջնամասում Հայաստանի հավաքականն առավել ուժեղացրեց ճնշումը մրցակցի դարպասի վրա: 70-րդ րոպեին Գևորգ Ղազարյանի հարվածն իր վրա ընդունեց հորիզոնական դարպասաձողը: Իսկ 5 րոպե հետո Հայաստանի ընտրանու հերթական գրոհը պսակվեց հաջողությամբ. Սարկիսովը տուգանային հրապարակում գերազանց խաղաց` գնդակը հասցեագրելով Գևորգ Ղազարյանին: Վերջինս ազատվեց պաշտպաններից, տեղաշարժվեց դեպի աջ և գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը` 2:0:
Սակայն վերջին խոսքն այս խաղում պետք է ասեր Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը` Հենրիխ Մխիթարյանը: 90-րդ րոպեին Իլդեֆոնս Լիման սեփական տուգանային հրապարակում տապալեց Արթուր Էդիգարյանին: Արդյունքում նա կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից, իսկ մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց դաշտի տերերի դարպասին: Այն հստակ իրացրեց Հենրիխը` 3:0:
Հայաստանի հավաքականը, այսպիսով, ընթացիկ ընտրական փուլում առաջին թիմն է, որին հաջողվել է Անդորրայում 3 գնդակ խփել դաշտի տերերի դարպասը: Հույս ունենանք, որ այս հաղթանակը վստահություն կհաղորդի մեր ֆուտբոլիստներին, և նրանք 4 օր հետո Սլովակիայում հերթական 3 միավորը կվաստակեն` շարունակելով պայքարել «Եվրո-2012»-ի ուղեգրի համար:
Ավելացնենք, որ «B» խմբի մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Ռուսաստանի հավաքականը, որն այսօր 1:0 հաշվով պարտության մատնեց Մակեդոնիայի ազգային թիմին և իր միավորների քանակը հասցրեց 16-ի: Իրենց ակտիվում 13-ական միավոր ունեցող Իռլանդիայի ու Սլովակիայի հավաքականներն այս պահին խաղում են Դուբլինում: Մեր ընտրանին իր ակտիվում 11 միավոր ունի և 7 միավորով գերազանցում է 5-րդ տեղում հաստատված Մակեդոնիայի թիմին: Անդորրացիները 0 միավորով եզրափակում են աղյուսակը:

Անդորրա-Հայաստան 0:3 (0:1)

Անդորրա- Խոսե Գոմես, Քրիստիան Մարտինես, Մարկ Բեռնաուս, Էմիլի Գարսիա, Իլդեֆոնս Լիմա, Մարկ Պույոլ, Ֆեռնանդո Սիլվա (Սեբաստիան Գոմես, 72), Սերխիո Մորենո (Մարսիո Վիեյրա, 81), Մարկ Վալես, Խոսեպ Այալա (Խուլի Սանչես, 87), Հորդի Ռուբիո:

Հայաստան- Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Կառլեն Մկրտչյան, Մարկոս Պիզելլի (Արթուր Եդիգարյան, 83), Գևորգ Ղազարյան (Զավեն Բադոյան, 89), Արթուր Սարկիսով, Հրայր Մկոյան, Վալերի Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյան, Լևոն Հայրապետյան, Էդգար Մանուչարյան (Էդգար Մալաքյան, 78):

Գոլերը` Մարկոս, 35 (0:1), Գևորգ Ղազարյան, 75 (0:2), Հենրիխ Մխիթարյան, 90+1, 11 մետր. (0:3):

Ք. Անդորրա լա Վելյա, 02 սեպտեմբերի 2011 թ., «Կոմունալ» մարզադաշտ:
Մրցավար` Ալեքսանդր Կոստադինով (Բուլղարիա):
Օգնականներ` Կրում Ստոյլով (Բուլղարիա), Դիվան Վալկով (Բուլղարիա):
4-րդ մրցավար` Անգել Անգելով (Բուլղարիա):
Զգուշացվեցին` Մարկ Պույոլ (27), Արթուր Սարկիսով (43):
Հեռացում` Իլդեֆոնս Լիմա (90):



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:20
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 11 հազար դիմորդ
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար ստացվել է 11 606  հայտ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ժող ջան, այս այլանդակությունը ձեր հաշվին է. Համբարյան
«Դիպուկահարների նշանառության տակ և մի քանի թինկապահներով կառավարության շենքից գնում են դիմացի ռեստորան «պեռեռիվ» անելու......
Աղբյուր` Panorama.am
16:01
Լավրով. ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը Երևանի ինքնիշխան որոշումն է
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան որոշումն է, հունվարի 14-ին 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
15:51
Քանյե Ուեսթը Փի Դիդիի պատճառով վախենում է վերադառնալ ԱՄՆ
Ռեփեր Քանյե Ուեսթը շրջում է աշխարհով մեկ և հրաժարվում է վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է, որ կընդգրկվի պրոդյուսեր Փի Դիդիի (իսկական անունը՝...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելել Ռուսաստան, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:49
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի թեկնածության հաստատման օգտին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
«Դուք նշեցիք, որ Հայաստանը արգելափակել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք պարզապես չեն մասնակցում միջոցառումներին, բայց արդարության համար...
Աղբյուր` Panorama.am
15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}