Մեկ թեկնածուով ռեկտորի ընտրություններ են կայանում երկու բուհում
Այս պահին Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) ընթանում է բուհերի ռեկտորների խորհրդի նիստ, որի ընթացքում ընտրվելու են ռեկտորներ: Ռեկտորի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանն է:
Նշենք, որ նախկին ռեկտորը Սերգեյ Սարաջյանն էր, ով իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: Հետագայում նա իր այդ քայլը մամուլում բացատրել էր առողջական խնդիրներով: Սարաջյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու էր 2013 թվականին:
Ինչ վերաբերում է Պոլիտեխնիկին, ապա այստեղ նույնպես թեկնածուն մեկն է` Կրթության, գիտության նախկին փոխնախարար Արա Ավետիսյանը: Խորհրդի նիստում, բացի ռեկտորի ընտրությունից, փոփոխություններ ու լրացումներ են կատարվելու նաև Պոլիտեխնիկի կանոնադրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին