ՀՀ 20-ամյակին նվիրված համերգ է անցկացվել Լոնդոնում
Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին նվիրված «Սպիտակ տեսիլք» (Wհite Illusion) վերնագրով համերգ է տեղի ունեցել սեպտեմբերի 1-ին Լոնդոնի «Royal Festival Hall»-ում: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից: Հայաստանի մշակույթի նախարարության, Լոնդոնում Հայաստանի դեսպանության և Միացյալ Թագավորությունում հայոց եկեղեցու առաջնորդարանի հովանու ներքո միջոցառումը կազմակերպել էին անվանի Ինվերս (Inverse) և Ղազար-գալա մշակութային ընկերությունները:
Համերգի ծրագրում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները և երիտասարդ կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանի հեղինակային գործերը, որոնք կատարեցին Ֆիլհարմոնիա նվագախմբի (Philarmonia Orchestra) ջութակահար Կարեն Շահգելդյանը, ֆլեյտահար Նելի Մանուկյանը, կիթառահար Վարդան Գաբոյանը, թավջութակահար Բեն Ասատրյանը, դաշնակահարներ Արեգ Միրզոյանը և Արթուր Բոբիկյանը, մասնակցեց նաև Ջյուս անսամբլը:
Շուրջ 2000 հանդիսատես մասնակցել է միջոցառմանը, որին ներկա էին նաև ՄԹ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, բրիտանական քաղաքական, հասարակական և մշակութային ոլորտի և բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են