Վայքի երեխան խորը կոմայի մեջ է. ուղեղը մահացել է, աշխատում է միայն սիրտը
Վայքում օգոստոսի 14-ին ծնված և այժմ «Մուրացան» հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Նա խորը կոմայի մեջ է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց վերակենդանացման բաժանմունքի ռենիմատոլո Աննա Բազեյանը:
Նրա բացատրելով, երբ ասում են երեխան խորը կոմայի մեջ է, նշանակում է` նա զրկված է բոլոր ռեֆլեքսներից: «Այսինքն` կյանքի համար կարևոր կլման ակտը չի գործում, աչքերի ռեակցիան լույսի հանդեպ չկա, մի խոսքով, չկան այն ռեֆլեքսները, որով մարդն ապրում է: Շնչում է միայն արհեստական սարքի միջոցով, ինքնուրույն շնչառություն չունի միայն սիրտն է աշխատում: Այսինքն հավանաբար, ունենք նաև ուղեղի մահ, որովհետև խորը կոման ուղեղի բջիջների մահվան արդյունք է», -բացատրեց մասնագետը:
Նրա ասելով, եթե բժիշկները անջատեն շնչառությունն ապահովող ապարատը, երեխան չի ապրի, չի կարող շնչել` ռեֆլեքսները չեն աշխատում:
Հարցին, թե նման պարագաներում ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, բժշկուհին ասաց, որ եթե կոման շատ երկար է ձգվում գլխավոր բժիշկը բժշկական կոնսիլիում է հրավիրում, որտեղ էլ որոշում է կայացվում` անջատել շնչառական ապարատը: «Հիմա այդ հարցը դեռ կագնած չէ մեր առջև` երբ կգա ժամանակը, մենք որոշում կկայացնենք: Բայց այսպիսի երեխաների մոտ գալիս է մի պահ, որ սիրտն է արդեն սկսում խնդիրներ առաջացնել և կանգ է լինում: Ամեն դեպքում մենք անում ենք այն, ինչ պետք է անենք», -հավելեց ռեանիմատոլոգը:
Մասնագետներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ երեխան ծնվել է շնչահեղձուկով (ասֆիքսիա), որի առաջացման պատճառը եղել է պորտալարի հանգույցը:
Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում, ինչպես երեխայի հարազատներն էին ներկայացրել, բժիշկ Մետաքսյա Հովհաննիսյանը անբարեխիղճ է գտնվել ծննդկանի նկատմամբ: Panorama.am-ը նաև տեղեկացրել է, որ Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում կատարվում է ծառայողական քննություն, իսկ Մետաքսյա Հովհաննիսյանի գործունեությունը կասեցվել է:
Նախօրեին ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր Մ. Հովհաննիսյանի կողմից օգոստոսի 14-ին հիշյալ ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան