Պոլիտեխնիկի նորընտիր ռեկտորը խոստումներ է տվել. Կաշխատեն միայն «բանիմաց ու պիտանելի» դասախոսներ
Կրթության, գիտության նախկին փոխնախարար, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արա Ավետիսյանը, որը միակ թեկնածուն էր, այսօր ընտրվեց ռեկտոր:
Պոլիտեխնիկի խորհուրդի նիստը, որի ժամանակ էլ հենց ընտրվեց Ավետիսյանը, բաղկացած է 32 անդամից: Այսօր նիստին ներկա էին անդամներից 31-ը:
Նորընտիր ռեկտորը խոստացավ, որ Պոլիտեխնիկի դասախոսական անձնակազմը կլինի «բանիմաց ու պիտանելի»: «Այս ամենին զուգահեռ կներգրավվեն ավելի բանիմաց և որակավորում ունեցող դասախոսներ, մրցակցային կլինի դաշտը և հստակ` նշված պահանջները, որպեսզի անձնային մոտեցումները բացառվեն, սա էլ կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը», - հավելեց Արա Ավետիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին