Յոթ օրում Ադրբեջանը հրադադարը խախտել է 350 անգամ
Եթե Արցախի ժողովուրդն ու նրա բանակը սեպտեմբերի 2-ին մեծ շուքով տոնում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձը, ապա ադրբեջանական բանակը առանձնահատուկ հաճախականությամբ հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում շարունակում էր խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի հաղորդմամբ, միայն այդ օրը հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից պաշտպանական գծի հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 400 կրակոց:
Ադրբեջանական զինուժի կողմից ակտիվ նախահարձակ գործողություններ են իրականացվել նաև նախատոնական օրերին: Ընդհանուր առմամբ անցած յոթնօրյակում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 350 դեպք, որի ընթացքում հակառակորդը «АК», «СВД», «ПК», «ДШК», «Սև նետ» և այլ տեսակի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան