Բանկերի թիվն աճել է.ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են դրանց դեմ քրեական գործեր հարուցել
Աճել է այն բանկերի թիվը, որոնց դեմ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են քրեական գործեր հարուցել:
Ըստ BBC-ի, դրանց թիվը հասել է 17-ի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են գործեր հարուցել խոշորագույն մի քանի բանկերի դեմ, որոնք կասկածվում են հիպոթեքային արժեթղթերի մեքենայությունների մեջ:
Թեկնածու բանկերի թվում նշվում էին` Bank of America-ն, JPMorgan Chase-ը, Goldman Sachs-ը և Deutsche Bank-ը: Ընդհանւոր առմամբ, ըստ աղբյուրի, խոսքը վերաբերում է ավելի քան տասը ֆինանսական հաստատության:
Ըստ փորձագետների, հիպոթեքային արժեթղթերի վերաբերյալ առավել լավատեսական հաշվարկը պատճառներից մեկն է, որը հանգեցրեց 2008-ի ճգնաժամին: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա