Վայքի երեխան մահացել է
Վայքի ծննդատնից Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված երեխան մահացել է: Նշենք, որ օգոստոսի 14-ին ծնված երեխան գտնվում էր կոմայի մեջ, նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր` ապրելու ոչ մի հույս չտալով:
Մասնագետներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ երեխան ծնվել է շնչահեղձուկով (ասֆիքսիա), որի առաջացման պատճառը եղել է պորտալարի հանգույցը:
Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում, ինչպես երեխայի հարազատներն էին ներկայացրել, բժիշկ Մետաքսյա Հովհաննիսյանը անբարեխիղճ է գտնվել ծննդկանի նկատմամբ: Panorama.am-ը նաև տեղեկացրել է, որ Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում կատարվում է ծառայողական քննություն, իսկ Մետաքսյա Հովհաննիսյանի գործունեությունը կասեցվել է:
Նախօրեին ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր Մ. Հովհաննիսյանի կողմից օգոստոսի 14-ին հիշյալ ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:
Նախորդող հրապարակումներ`
Վայքի երեխան խորը կոմայի մեջ է. ուղեղը մահացել է, աշխատում է միայն սիրտը
Ոստիկանությունը նույնպես զբաղվում է Վայքի աղմկահարույց դեպքով
Ծննդատան բժիշկը մարդասպա՞ն. Նախարարությունն ուսումնասիրում է Վայքի սարսափելի դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան