Սկզբում Ֆարուխ, այնուհետև` Ֆրեդի. Google-ը նշում է Ֆրեդի Մերկուրիի 65-ամյակը
Հռչակավոր Queen խմբի մեներգիչ Ֆրեդի Մերկուրին այսօր կլիներ 65 տարեկան: Ռոքերի ծննդյան օրը յուրահատուկ ձևով է նշում Google որոնողական ցանցը, որի մեկնարկային էջում տեղադրված է ինքնատիպ Մերկուրիի նկարները, իսկ սեղմելու դեպքում հնչում է նրա հայտնի երգերից մեկը:
Ապագա աստղը, որի սկզբնական անվանումը եղել է Ֆարուխ Բալսարա, ծնվել է Զանզիբարի (Աֆրիկա) իրանական ընտանիքում: Նրա անունը` Ֆարուխ, որ նշանակում է «հիանալի», «գեղեցիկ», շատ շուտով նրա դպրոցական ընկերները փոխեցին և սկսեցին անվանել Ֆրեդի, իսկ ազգանունը ինքն է փոխել Մերկուրի, երբ սկսել է բեմ դուրս գալ:
Երբ Ֆրեդին 18 տարեկան էր, նրա երկրում մասսայական անկարգությունների հզոր ալիք է սկսվում, և նա իր ընտանիքի հետ փախչել է Ալբիոն: Այստեղ սկբում գեղանկարչություն է սովորել, և որպեսզի ուսման համար վճարի, օդանավակայանում աշխատել է որպես բեռնակիր ու վաճառել իր նկարները: Բացի այդ, իր վաստակած գումարով նա պահել-կերակրել է նաև իր յոթ կատուներին:
1970-ին է հաջողությունը սկսվել Մերկուրիի կյանքում, երբ նա որոշել է փորձեր անել Smile խմբում: Այնուհետև այս խումբը Մերկուրին վերանվանել է Queen (անգլերենից` թագուհի): Ֆրեդի Մերկուրին մահացել է թոքաբորբից, որը զարգացել էր ՁԻԱՀ-ի ֆոնի վրա: Մահվանից մեկ օր առաջ է նա խոստովանել, որ արվամոլ է: «Ես ավելի շատ երկու սեռին պատկանող սիրեկաններ եմ ունեցել, քան Էլիզաբեթ Թեյլորը, բայց իմ կապերը ավարտվել են ոչնչով: Ես կարծես խժռում ու ոչնչացնում եմ մարդկանց», -ասել է Մերկուրին: Նրա կյանքի միակ սերը մնաց դերասանուհի Մէրի Օստինը, որի հետ ապրել է յոթ տարի և որը միակն է, որ գիտի` որտեղ է թաղված Մերկուրին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները