Թուրքիայի առողջապահության նախարարություն. ամեն 5-րդ թուրքը հոգեկան հիվանդ է
Ըստ թուրքական «Ռադիքալ» (Radikal) թերթի` Թուրքիայի առողջապահության նախարարությունը հրապարակել է երկրի բնակչության հոգեբանական քարտեզը, ըստ որի Թուրքիայում ամեն 5-րդ քաղաքացին հոգեկան խնդիրներ ունի:
Ստորև ներկայացնում ենք նախարարության հրապարակած ուշագրավ տվյալներից մի քանիսը.
Թուրքիայում բնակչության 18 %ը կյանքի ընթացքում հոգեկան որևէ հիվանդությամբ է տառապում:
Երեխաների և պատանիների 11%-ի մոտ կան առողջական խնդիներ:
Հոգեկան հիվանդությամբ տառապող 6 անձից միայն մեկն է բժշկական օգնություն ստանում:
Սրտանոթային հիվանդություններից հետո Թուրքիայում 2-րդ տեղում հոգեկան հիվանդություններն են:
Ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ շիզոֆրենիայով տառապող հիվանդների 50%-ն է ընտանիքների հետ ապրում, Թուրքիայում այդ հիվանդների 95%-ն է ընտանիքների հետ ապրում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան