«Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ – Հայաստան». Ծրագրերի 90 տոկոսն ավարտված են
Այսօրվա դրությամբ ծրագրերի ավելի քան 90%-ն ավարտված են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը` ամփոփելով 2006-ից մինչ օր հիմնադրամի աշախատանքները, հայտարարեց «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ – Հայաստան» ՊՈԱԿ գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Նա նշեց, որ ծրագրերի հիմնական մասը ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքներն են, որոնց վրա ծախսվել է 120 միլիոն դոլար, 2-րդ մեծ ծրագիրը գյուղատնտեսական ուղղվածություն ուներ, որը կոչվում էր «Գյուղից դեպի շուկա», որի համար նախատեսված էր 32,5 միլիոն դոլար և 3-րդ ծրագիրը ոռոգման կառույցներին օժանդակելու ծրագիրն էր, նախատեսված ծախսերը այդ ծրագրի համար կազմում են 2 միլիոն դոլար:
«ՀՀ նախագահի այցելությամբ մենք բացեցինք մեր ամենախոշոր ծրագրերից մեկը` Նոյեմբերյանի պոմպակայանը և ջրթափային պատվարը»,-ներկայացրեց Արա Հովսեփյանը, նկատելով, որ այդ միջոցառումով իրենք սկսեցին ավարտական փուլի պաշտոնական հանձնումների շարքը:
«Օգոստոսի 30-ի դրությամբ մեր ծրագրով ընդամենը ծախսվել է մոտ 146 միլիոն դոլար, մինչև ծրագրի ավարտը նախատեսվում է ծախսել ևս մոտ 30 միլիոն դոլար»,-ընդգծեց Ա. Հովսեփյանը:
Նրա խոսքերով, մեծ թիվը, որը պետք է իրացվի վերջին եռամսյակում, պայմանավորված է նրանով, որ շինարարական բոլոր պայմանագրերով ավարտական ընդունում-հանձնումներն են կատարվելու և դրանից հետո շինարարներին վճարվելու է իրենց վերջնական 10% երաշխիքային գումարները:
Ա. Հովսեփյանը ասաց, որ նրանք վերականգնել են 6 հիմնական ոռոգման մայր ջրանցքները, որոնց արդյունքում շուրջ 190 համայնքների ավելի հուսալի ջուր կտարամատրվի և շուրջ 1124 հա հողեր նոր ոռոգման հնարավորություն են ստանում:
Նա նշեց, որ ծրագրի շրջանակում վերականգնել են 5 ինքնահոս համակարգեր, Այգեզարդ, Մանթաշ, Վարդենիս, Շենիկ և Սպիտակ, արդյունքում ընդհանուրը 45,5 կմ ինքնահոս ջրանցքներ ենք կառուցել և վերականգնել:
Ա. Հովսեփյանը հավելեց, որ մեկ ուրիշ մեծ ծրագրով էլ նախատեսվում է Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի վերականգնումը, այստեղ մոտ 477 կմ հիմնական և երկրորդական կոլեկտորներ են մաքրել, ավելի քան 50 արտեզյան և խորքային հորեր են վերականգնել կամ նորից հորատել, վերանորոգել Մխչյանի և Սև ջրի ջրանցումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա