Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակի
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված «Արևելքի ձայներ» միջազգային երաժշտական փառատոնում դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված մյուս երկու հատուկ մրցանակներին արժանացել են Ադրբեջանն ու Ուզբեկստանը: Այս մասին ասուլիսում ասաց դուդուկահարը:
Նշենք, որ փառատոնը տեղի է ունեցել օգոստոսի 25-30-ը, մասնակցել է 52 երկրից 300 երաժիշտ: Առաջին մրցանակին արժանացել է Չինաստանը:
«Առաջին անգամ եմ նման մասշտաբի փառատոնի մասնակցել ու արժանացել եմ մրցանակի»,- ասաց Ջ. Գասպարյանը:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ պապիկի` Ջիվան Գասպարյանի ճանաչվածությունը որևէ կերպ օգնել է իրեն` այդ մրցանակին արժանանալու համար, նա ասաց. ««ՅՈՒՆԵՍԿՕ»-ն ազնիվ ձևով է գնահատել, իսկ պապիկիս օգնությունն այնքանով է, որ ինձ ցույց է տվել ճիշտ ուղին, սովորեցրել է ճիշտ նվագել, ճիշտ գաղափարներով մոտենալ այս գործիքին, թեև երբ Հայաստանում անցկացվում էր դուդուկահարների մրցույթ, ու ես հաղթեցի, բոլորն ասում էին` Ջիվանի թոռն է, կրել է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները