Երեխայի դիահերձումը նոր բացահայտումներ կանի՞
Օգոստոսի 14-ին Վայքում ծնված և Երևանի «Մուրացան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված երեխայի դիակն այսօր առավոտյան տեղափոխվել է մանկական ախտաբանաանատոմիական կենտրոն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով դիահերձում կատարելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Մենք այսօր առավոտյան տեղեկացրել էինք, շուրջ 20 օր արհեստական շնչառությամբ ապրող երեխան նախօրեին մահացել էր:
Ըստ աղբյուրի, հատուկ ստեղծված հանձնաժողովը` ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ Կարեն Կոստանյանի ղեկավարությամբ, գտնվում է Վայքի ծննդատանը` դեպքի հետ կապված հանգամանքները տեղում պարզելու և բուժհաստատությունում մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը գնահատելու նպատակով:
«Հաշվի առնելով, որ դեպքը իրավապահ մարմինների վարույթում է և այդ կապակցությամբ նյութերը գտնվում են նախնական քննության փուլում, օրենսդրությունը պահանջում է մահվան դեպքի ուսումնասիրություն` դատաբժշկական փորձաքննության Ճանապարհով, որի իրականացումը հնարավոր է գործը վարող մարմնի, տվյալ դեպքում Վայքի քննչական բաժնի համապատասխան որոշմամբ: Վերջինս, ըստ նախնական պայմանավորվածության, կստանանք առաջիկա ժամերին», -նշում են նախարարությունից` տեղեկացնելով, որ երեխայի դիահերձումը կկազմակերպվի վաղը:
Նախորդող նորություն` Վայքի երեխան խորը կոմայի մեջ է. ուղեղը մահացել է, աշխատում է միայն սիրտը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան