Կաշվե ձեռնոցի հայ վարպետները նախապատրաստվում են Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմեկնի Բաքու` սեպտեմբերի 22-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը թիմի հավանական թեկնածուներ է համարում Հովհաննես Դանիելյանին (49 կգ, Երևան), Դերենիկ Գիժլարյանին (52 կգ, Էջմիածին), Հովհաննես Բաչկովին (56 կգ, Գյումրի), Վլադիմիր Սարուխանյանին (60 կգ, Գյումրի), Հրաչյա Ջավախյանին (64 կգ, Վանաձոր), Սամվել Մաթևոսյանին (69 կգ, Վանաձոր), Անդրանիկ Հակոբյանին (75 կգ, Էջմիածին), Արթուր Խաչատրյանին (81 կգ, Վանաձոր) և Արմեն Սիմոնյանին (+91 կգ, Աբովյան):
Մինչև 91 կգ քաշային կարգում Հայաստանը հայտ չի ներկայացրել: Ռ. Մեհրաբյանից բացի, մարզչական կազմում կլինեն Կարեն Աղամալյանը և Մեխակ Ղազարյանը: Գլխավոր մարզիչը գոհ է իր սաների ընդհանուր պատրաստականության մակարդակից: Նպատակին են ծառայել Ծաղկաձորում և Թեհրանում անցկացված ուսումնամարզական հավաքները: Ի դեպ, Իրանի մայրաքաղաքում, մարզումներից բացի, ընկերական մրցամարտեր են անցկացվել տեղի առաջատար բռնցքամարտիկների հետ:
Հայաստանի հավաքականը նախապատրաստությունը կշարունակի Աբովյանում: Վերջնական կազմը կհաստատվի մեկնելու նախօրյակին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում