«Սահման» ֆիլմը ևս երեք մրցանակի է արժանացել
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Մոսկվայում տեղի ունեցավ Ազգային կինեմատոգրաֆիաների հերթական` 15-րդ ֆորումը, ուրն ամեն տարի անց է կացվում Կինեմատոգրաֆիստների միությունների կոնֆեդերացիայի կողմից:
«Ոսկե ծիրանի» մամուլի ծառայության հաղորդմամբ, ֆորումին մասնակցում են ԱՊՀ և Բալթիայի երկրները, ինչպես նաև Վրաստանը: Հայաստանից այս տարի Ֆորումին էր ներկայացված Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, որն արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ միջազգային փառատոների և շահել մեկ տասնյակից ավել մրցանակներ:
Այս անգամ եվս ֆիլմը արժանացավ երկու մրցանակի և մեկ դիպլոմի: Ֆորումի ժյուրին` անվանի կինոռեժիսոր Վադիմ Աբդրաշիտովի գլխավորությամբ ֆիլմին շնորհեց Հատուկ մրցանակ: Իր մրցանակը «Սահման» ֆիլմին հանձնեց նաև Ռուսաստանի կինոակումբների ֆեդերացիան, իսկ Մոսկվայի «Ազգությունների տունը» ֆիլմին շնորհեց դիպլոմ` «Ազգերի միջև մշակութային երկխոսության և փոխըմբռնման գործում ներդրման համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները