Արտակ Շաբոյանի հնարքը
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր մոտ է կանչել մի շարք տնտեսվարողների, այդ թվում` որոշ օլիգարխների, որոնց հետ նոր խաղի կանոններ է սահմանել։
«Վերջինս տնտեսվարողների և առանձին օլիգարխների հետ պայմանավորվել է, որ նրանց պարբերաբար, բայց շատ քիչ գումարներով տուգանելու է, որպեսզի ցուցանիշ ցույց տա, թե իբր ոլորտում դրական միտումներ են նկատվում։
Ըստ նոր խաղի կանոնների` իրական ստուգումներ, ըստ էության, չեն արվելու, որովհետև այդ դեպքում շատ-շատերը պարզապես ստիպված կլինեն շաբաթը մեկ անգամ կլորիկ գումարի չափով տուգանվել։ Իսկ այս դեպքում և տնտեսվարողն է քիչ տուգանվում, և Արտակ Շաբոյանն է շահած դուրս գալիս` վերադասին և հասարակությանը ցույց տալով, թե ինչ արդյունավետությամբ է աշխատում իր ղեկավարած կառույցը»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում