Հայ կինոգետը` Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի անդամ
Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 10-ը Վենետիկում ընթացող 68-րդ միջազգային կինոփառատոնի Կինոլրագրողների և կինոգետների միջազգային ֆեդերացիայի` ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրիում հրավիրված է աշխատելու հայ կինոգետ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը
: Տարբեր տարիների նա արդեն եղել է Բեռլինի, Լոկարնոյի, Կառլովի Վարիի, Ռոտերդամի, Անթալիայի, Տալլինի և մի շարք այլ կինոփառատոների ժյուրիների անդամ:
«Ոսկե ծիրանի» մամուլի ծառայության հաղորդմամբ, ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակը շնորհվում է հեղինակային կինոյում նոր ուղիներ նախանշող և կինոյի լեզուն հարստացնող կինոնկարներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում