Մուտին և Ջիգարխանյանը մուսուլմանական կինոյի փառատոնի հատուկ հյուրերն են
Այսօր Թաթարստանի Կազան քաղաքում բացվելու է մուսուլմանական կինոյի միջազգային փառատոնը, որի հատուկ հյուրերից է լինելու իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին: Այսօրվանից մինչև սեպտեմբերի 11-ը շարունակվող փառատոնի ժամանակ ցուցադրվելու է աշխարհի 23 երկրների 91 ֆիլմ, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»-ն:
Փառատոնն ըստ աղբյուրի, այստեղ անցկացվում է արդեն յոթերորդ անգամ: Այսօր, փառատոնի բացման ժամանակ, կարմիր գորգով քայլելու են ժյուրիի անդամները, մասնակիցներն ու հատուկ հրավիրված հյուրերը, որոնց թվում է հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանը, Լիդիյա Ֆեդոսեևա-Շուկշինան, Դմիտրի Դյուժևը, Կիրիլ Սաֆոնովը: Բայց փառատոնի ամենագլխավոր հյուրը, ըստ ռուսական լրատվամիջոցի, իտալացի դերասանուհին է, ով առաջին անգամ է Թաթարստան այցելելու:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են