Ֆրանկֆուրտում անցկացվելիք գրքի ամենամյա միջազգային տոնավաճառում Հայաստանը կունենա 40 քառ. մետր տարածք
Հայաստանի մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-16-ը Ֆրանկֆուրտում տեղի կունենա գրքի ամենամյա միջազգային տոնավաճառը, որտեղ նախարարությունը հայկական տաղավարի համար վարձակալել է 40 քառ. մետր տարածք:
Panorama.am-ն նախարարությունից փոխանցեցին, որ այս առիթով` բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին առաջարկում են ներկայացնել` վերջին մի քանի տարում իրենց կողմից հրատարակված այն գրքերի ցանկը, որոնք պատրաստ են ներկայացնել տաղավարում, տաղավարում իրականացվելիք միջոցառումների առաջարկներ, ներառյալ` գրքերի կամ ծրագրերի շնորհանդեսներ, գրողների մասնակցություն և այլն: Անհրաժեշտ է գրավոր առաջարկները ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն մինչև սեպտեմբերի 15-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները