Եվրամիությունը ցանկանում է ակտիվանալ ԼՂ խնդրի կարգավորման հարցում
Տեղեկացնելով, որ երեկ սկիզբ առավ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ և Վրաստանում ճգնաժամի հարցերով ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի այցը տարածաշրջան` Голос Армении թերթը նշում է, որ Եվրամիությունը ցանկանում է ակտիվացնել իր դերը ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանն իր միջնորդությամբ չկարողացավ զգալի առաջընթացի հասնել ԼՂ հարցում` Եվրամիությունը հնարավորություն է ստացել նախաձեռնությունն իր ձեռքն առնել, այնինչ ԱՄՆ-ը սպասողական դիրք է գրավել: Այս կապակցությամբ հոդվածագիրը նշում է, որ եթե անգամ Եվրամիությանը հաջողվի հակամարտության կարգավորման գործընթացի ղեկն իր ձեռքն առնել, դժվար թե դա որևէ էական բան փոխի հիմնախնդրի լուծման ընթացակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում