Համազգային գործադուլ Իտալիայում
Իտալիայի խոշորագույն արհմիություններն այսօր երկրի տարբեր քաղաքներում համազգային գործադուլ են հայտարարել իշխանությունների ընդունած տնտեսական նոր քաղաքականության դեմ, որն ընդունվել էր երկրի պետական պարտքը կրճատելու համար: Բողոքի ակցիաներ են ընթանում Իտալիայի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Հռոմում:
«Անսա» գործակալության հաղոդմամբ, սահմանափակված է հասարակական տրանսպորտային միջոցների աշխատանքը, հետաձգվել կամ չեղյալ է համարվել տասնյակ չվերթներ: Տեղեկատվության համաձայն, գործադուլը տևելու է 8 ժամ:
Հիշեցնենք, հուլիսի սկզբին Իտալիայի նախարարական խորհուրդը հավանության էր արժանացրել բյուջետային միջոցների տնտեսման ծրագիրը, որի համաձայն 4 տարվա ընթացքում բյուջեում 47 միլիարդ եվրոյի կրճատում է նախատեսված:
Ազգաբնակչության շրջանում որոշումը մեծ դժգոհություն էր արժանացրել, քանի որ հիմնական կրճատումները իրականացվելու էին սոցիալական վճարումների, բյուջետային աշխատողների աշխատավարձերի ու հարկային բեռի բարձրացման հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան