Խարդախության մեխանիկա ՃՈ-ում
«Ժամանակը» գրում է, որ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ ցուցմունքները շարունակվում են: «Պարզվում է` ՃՈ ավտոմեքենաները ամեն օր ուղարկվել են լվացման, ինչի նպատակով պետբյուջեից յուրաքանչյուր մեքենայի համար տրամադրվել է 2600 դրամ, սակայն Մարգար Օհանյանի հանձնարարությամբ տեսուչներն իրենք են վճարել այդ գումարը»: Ընդհանուր առմամբ, օրական 400 լվացված ավտոմեքենայի դիմաց պետբյուջեից յուրացված գումարը ամսական կազմել է 31 միլիոն 200 000 դրամ:
Թերթի տեղեկություններով` ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի տեղակալի՝ Լևոն Շիրմազանյանի հանձնարարականով հատուկ անձիք լուսանկարել են ճանապարհային ոստիկաններին, երբ վերջիններս կաշառք են վերցրել: Ավելի ուշ Շիրմազանյանն աշխատակիցներին ասել է, թե 6-րդ վարչությունն է նկարահանումներն արել ու գործը փակելու համար գումար է պահանջել նրանցից: «…Օրերս համապատասխան գերատեսչության մասնագետները Լևոն Շիրմազանյանի աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գտել են կաշառք վերցնելու պահին արված ճանապարհային ոստիկանների լուսանկարները, ինչից հետո արդեն մի քանի օր է, ինչ նա աշխատանքի չի ներկայանում»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում