ՀՀ գյուղնախարար. Հայաստանը նպատակադրված է Իրանի հետ երկուսից երեք անգամ ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները
Հայաստանը նպատակադրված է Իրանի հետ երկուսից երեք անգամ ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Արևելյան Ազարբայջանի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Սերգո Կարապետյանը Արևելյան Ազարբայջան նահանգ կատարած այցի շրջանակներում այցելել է նաև Թավրիզի տրակտորաշինական գործարան: Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել իրանական արտադրության տրակտորները ներկրել նաև Հայաստան:
ՀՀ գյուղնախարարը, խոսելով Հայաստանի և Իրանի միջև առկա առևտրաշրջանառության ծավալների մասին, նշել է, որ անցած հինգ ամսվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները կազմել են շուրջ 160 միլիոն դոլար:
Համաձայն տեղեկատվության` նախորդ տարվա ընթացքում Հայաստանի և Իրանի միջև եղած ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 320 միլիոն դոլար: Այդ ժամանակահատվածում Իրանը Հայաստանից ներկրել է 58 միլիոն դոլարի, իսկ արտահանել` 170 միլիոնի ապրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա