Կեսգիշերին 34-ամյա երիտասարդը կախվել էր Կիևյան կամրջից
Այսօր ուղիղ կեսգիշերին`ժամը 00.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի բազրիքից քաղաքացի է կախվել և սպառնում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻն տեղեկացմամբ, դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները ճոպաններով անվնաս բարձրացրել և շտապօգնության աշխատակիցներին են հանձնել Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցի բնակիչ, 1977թվականին ծնված Սամվել Ա.-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները