Քաղաքական 18:43 06/09/2011

«Եթե նույնիսկ «Եղնիկներում» աշխատելը «անտանելի պատիժ է» մեկ է՝ բժիշկը պետք է իր պարտքը կատարի»

Վերջին օրերին բանակի ու ռազմական բժիշկերի առնչությամբ արծարծվող մի շարք խնդրահարույց թեմաների շուրջ Panorama.am-ը զրուցեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանի հետ:

-Պարոն Փարսադանյան, ի՞նչ հնարավորություններ ունի ռազմաբժշկական վարչությունը և ի՞նչ խնդիրներ է լուծում: Արդյո՞ք վարչությունը կարողանում է բանակը համարել անհրաժեշտ կադրերով:

-Միանգամից ասեմ, որ ներկայիս ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը բավականին լավ զարգացած կառույց է, որն իր հնարավորություններով համապատասխանում է զինված ուժերի բուժապահովման կազմակերպման պահանջներին: Այսօրվա ռազմաբժշկական ծառայությունը հագեցված է ժամանակակից բժշկական սարքավորումներով և ապարատներով, դիագնոստիկ միջոցներով, որոնք հետ չեն մնում քաղաքացիական առողջապահության հնարավորություններից: Զորամասերի բուժկետերը մեծամասամբ կամ նոր են կառուցվել, կամ կապիտալ վերանորոգման են ենթարկվել և շարունակ հագեցվում են բժշկական նորագույն տեխնոլոգիաներով:

Հոսպիտալներն այնպես են տեղակայված, որ ապահովում են զինված ուժերի` տարածքներում տեղաբաշխված ստորաբաժանումների անձնակազմերի որակյալ և մասնագիտացված բուժսպասարկումը: Հոսպիտալները հագեցված են և շարունակում են հագեցվել նորագույն բժշկական տեխնոլոգիաներով:

Ռազմաբժշկական ծառայությունը ապահովված է որակյալ բժշկական կադրերով` զինված ուժերում ծառայում են 5 բժշկական գիտությունների դոկտորներ և շուրջ 36 բժշկական գիտությունների թեկնածուներ: Բժշկական անձնակազմի մոտավորապես 50%-ը կլինիկական օրդինատուրայի շրջանավարտներ են: Դեղորայքի և վիրակապական նյութերի, բուժմանն անհրաժեշտ այլ նյութերի կարիք չենք զգում:

Հիվանդների և վիրավորների էվակուացիայի համար ունենք սանավիացիա, ռեանիմոբիլներ, հատուկ սանիտարական տեխնիկա և այլ տրանսպորտային միջոցներ: Մի խոսքով զինված ուժերի բուժապահովման կազմակերպման համար ունենք ամեն մի հնարավորություն:

-Ի՞նչ հիմնական խնդիրներ են դրված վարչության առջև:

-Մեր առջև դրված հիմնական խնդիրներն են`
1. Ներկայումս աշխատում ենք կադրերի որակական հատկանիշների բարձրացման ուղղությամբ:
2. Մյուս կարևոր խնդիրը, դա հիվանդությունների կանխարգելումն է, որի շնորհիվ հիվանդացությունը զինված ուժերում նվազել է տարբեր հիվանդությունների առումով մինչև 2700 անգամ: Սա վերաբերվում է կառավարելի ինֆեկցիաներին:
3. Հիվանդությունների և տրավմաների վաղաժամ հայտնաբերում և բուժման արագ կազմակերպում:
4. Էվակուացիայի օպերատիվ կազմակերպում: Այստեղ հատկապես ուզում եմ ուշադրություն հրավիրել օպերատիվության ֆակտորի վրա` աշխատում ենք անգամ ամենահեռավոր տարածաշրջաններից հիվանդներին և վիրավորներին արագ տարհանել հոսպիտալներ, որտեղ կազմակերպվում է որակյալ և մասնագիտական բուժօգություն: Այս հարցում մենք ունենք բավական մեծ առաջընթաց:

-Հասարակության համար այդքան էլ տեսանելի չէ, թե ինչ կարգով է իրականացվում ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների նշանակման կարգը ու ինչ սկզբունքով է իրականացվում զորամասից-զորամաս բժիշկների տեղափոխման հարցը: «Եղնիկներ» անունը կրող զորամասում տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրանքներ հնչեցին, որ այդ զորամասում բժիշկներին «առանց ռոտացիայի ծառայության են նշանակում»:

-Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները առաջին նշանակումը ստանում են վիճակահանության միջոցով: Հետագայում նրանց տեղափոխումը զորամասեր կամ 1-ին կարգից 2-րդ և 3-րդ կարգի զորամասեր կատարվում է պլանավորված կարգով ՊՆ և ԳՇ կադրերի վարչությունների հետ միասին: Ինչ վերաբերվում է սահմանային զորամասերում երկարատև ծառայությանը, միանգամից նշեմ, որ ներկայումս ընդամենը 5 հոգի են, որ նման զորամասերում ծառայում են 2-ից 3 տարի: Ինչ վերաբերվում է «Եղնիկներ» կոչվող զորամասին՝ ասեմ, որ բուժծառայության պետը այնտեղ է գտնվում 2011թ-ից, բուժկետի պետը 9 ամիս է ծառայում, բուժկետի բժիշկներից մեկը նշանակվել է 2009թ-ին, մյուսը 2010թ-ին:

-Պարոն Փարսադանյան, վերջին օրերին տարածված մի նամակում նշվում է, որ Ձեր նշանակումն այդ պաշտոնում կապված է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ ունեցած բարեկամական կապով:

Այդ նամակում բերվող բարեկամական կապը ճիշտ չէ: Պաշտպանության նախարարի տիկինը և ես քրոջ և եղբոր թոռներ ենք: Բայց ի հեճուկս հոդվածագրի նշեմ, որ ես ռազմաբժշկական վարչության պետ նշանակվել եմ դեռ մինչև Սեյրան Օհանյանի պաշտպանության նախարար դառնալը` 2005թ. վերջից: Իմ և նախարարի միջև միշտ եղել է պաշտոնական հարաբերություն, բայց չեմ ուզում թաքցնել նաև, որ ներկայիս պաշտպանության նախարարի վերաբերյալ ունեմ սիմպատիա, նա ինձ համար միշտ եղել է հզոր կամքի դրսևորման, գիտակ զինվորականի, լավ ղեկավարի և լավագույն մարդկային հատկանիշներով օժտված մարդու էտալոն: Մարդ, որը անտրտունջ և անմնացորդ նվիրված է իր ազգին, հողին ու ջրին:

Քանի, որ խոսք գնաց «Ինչու պաշտպանության նախարարը չի հանդուրժում բժիշկներին» հոդվածին, միանգամից ասեմ, որ հոդվածում ոչ թե բերվել են փաստացի փաստեր, այլ խեղաթյուրումների շարան է դա, որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը և՛ հոդվածի ոճից, և՛ էությունից երևում է միտումնավորության դոմինանտը: Անգամ եթե այստեղ անդրադարձ չանենք «Եղնիկներում» կատարվածին, դա թողնելով հետաքննության մարմիններին, անգամ եթե «Եղնիկներում» աշխատելը «անտանելի պատիժ է» մեկ է ես գտնում եմ, որ բժիշկը պետք է իր պարտքը կատարի, իր վերաբերմունքը ցույց տա բոլոր օգնության կարիք ունեցողներին: Հոդվածագիրն անգամ չգիտի, որ ՊԲ զորամասերում նշանակումը կատարվում է ոչ ռազմաբժշկական վարչության պետի կողմից:

Ինչ վերաբերվում է նախարարի` բժիշկների նկատմամբ ունեցած վերաբերմունքին, հայտարարում եմ, որ բժիշները միշտ զգացել են իրենց թիկունքում նախարարին: Պաշտպանության նախարարության ղեկավարության և նախարարի ճիշտ վերաբերմունքն է, որ այսօր ռազմաբժշկական ծառայությունը քայլ առ քայլ առաջ է ընթանում: Այստեղ էլ նշեմ, որ նախարարը խստապահանջ է նաև իր սեփական անձի նկատմամբ` էլ ոնց կարող է անձնակազմի նկատմամբ չլինել խստապահանջ և օբյեկտիվ:

Օգտվելով առիթից և նաև արտահայտելով իմ դժգոհությունը այսօրվա մամուլում հրապարակվող իրականությանը չհամապատասխանող նյութերին: Այն հանգամանքը, որ նախարարը պահանջում է ապահովվել թափանցիկություն, խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր ուզում են բանակի վերաբերյալ հայտարարություն անել, կամ ինչ որ բան տպագրել, հրավիրում եմ կլոր սեղանի շուրջ պարզաբանումների, նաև ճշմարտության ապահովման, որը իմ կարծիքով առավել օգուտ կբերի բանակի ամրապնդմանը: Իհարկե բանակում կան կարգավորման բավական հարցեր, որոնք ամեն օր քայլ առ քայլ կատարվում են և առաջարկում եմ` եկեք սև ցեխ չշպրտենք բանակի վրա, այլ աշխատենք նրա ամրապնդման և մարտունակության բարձրացման համար: Այսօր այդ բանակը մեր ագզի պահպանման, մեր հող ու ջրի, ազատության հիմնական գրավականն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}