«Յուքոմ»-ը և «Նետսիս»-ը միավորվում են
Տեղեկատվական ոլորտի երկու խոշոր ընկերություններ` «Յուքոմ»-ը (Ucom) և «Նետսիս»-ը (Netsys) միավորվում են:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Ըստ նրա, 2007թ.-ին հիմնադրված «Յուքոմ»-ը մեծ թափով զարգացող ընկերություն է, իսկ «Նետսիսը»-ը իր գործունեության 11 տարիների ընթացքում հասցրել է ձեռք բերել բազմաթիվ բաժանորդների վստահությունը, ուստի երկու ընկերությունների միավորումով կստեղծվի կորպորատիվ ծառայություններ, մասնավորապես` վեբ-կայքերի տեղակայման (հոսթինգ) ծառայությունները, որոնց նոր որակ և հզորություններ կհողորդվի:
«Օգտագործելով « Յուքոմ» ընկերության ցանցի հնարավորությունները` համատեղ բազայի վրա նոր ծառայություններ կմատուցենք: Այսինքն` մեր նպատակն է համատեղ ուժերը միավորելով զարգացնել հոսթինգը: Միավորումը նպատակ ունի նաև ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի հայկական վեբ կայքերը շահագրգռված լինեն տեղկայվել Հայաստանում»,- նշեց նա:
Հ.Եսայանի խոսքերով` «Նետսիս»-ը զարգացած WiMAX ցանց ունի Երևանում և այն կորպորատիվ բաժանորդները, որոնք համակցված են «Յուքոմի» միջոցով օպտիկամանրաթելային ցանցին, ապա նրանց հնարավորություն են ընձեռում երկրորդային գիծ ապահովել նաև WiMAX-ի տեխնոլոգիայի միջոցով:
Հարցին, թե արդյոք միավորումից հետո «Նետսիս»-ը կլուծարվի, Հ.Եսայանը պատասխանեց, որ ներկայում երկու ընկերությունները աշխատում են առանձին, սակայն հետո հանդես կգա «Յուքոմ»-ի անվան տակ: Ըստ նրա` միավորման արդյունքում լինելու է ինտերնետ արագության բարձրացում 1.5-2 անգամ, ինչպես նաև` հեռուստաալիքների ավելացում, ինչի արդյունքում կլինեն նաև գների իջեցում:
«Նետսիս» ընկերության տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց, որ եթե իրենք չլինեն շուկայում, ապա դա չի նշանակում, որ «Նետսիս»-ն իր գործունեությունը ավարտում է. ընկերությունը այսուհետ ներդրման միջոցով իր գործունեությունը, նոր ձեռքբերումները ու նոր հեռանկարները կծավալի «Յուքոմ»-ի կազմում:
Ըստ նրա` մինչ օրս հնարավորությունների զարգացումը դիտվել է այլ օպերատորների ցանցերն օգտագործելով և հնարավորություն չունեն այսօրվա թողունակությունների պահանջներն ապահովել: «Իսկ «Յուքոմ»-ի ցանցի թողունակությունը աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի, ուստի որոշում կայացվեց այդ թողունակությունները օգտագործել ու միավորել: Այս միավորումը օրինաչափ է, արտասահմանյան երկրներում նման միավորումներ եղել են, իսկ արդյունքներն էլ դրական են եղել»,- ասաց Գ.Գևորգյանը:
Նշենք, որ «Յուքոմ» ընկերության ֆիզիկական բաժանորդների քանակն անցնում է 10000-ից, կորպորատի բաժանորդների քանակը`1200-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան