Ալեքսան Հարությունյան. Մեզ պետք են ոչ թե ադրբեջանական կիսաերաշխիքները, այլ Եվրոպական հեռարձակողների միության երաշխիքները
Այս պահին Եվրոպական հեռարձակողների միությունը փորձում է Ադրբեջանից ապահովել այն բոլոր երաշխիքները, որ անհրաժեշտ կլինեն Հայաստանի պատվիրակության համար` «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին մասնակցելու համար: Այս մասին ասուլիսում ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Հիշեցնենք, «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթում հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչը: Եվրատեսիլի կանոնների համաձայն, հաջորդ տարի մրցույթն անցկացվելու է հաղթող երկրում:
«Եվրոպական հեռարձակողների միությանը մենք ասել են, որ մեզ պետք են ոչ թե ադրբեջանական կիսաերաշխիքները, այլ հենց իրենց երաշխիքները: Հիմա մենք այդ երաշխիքների ապահովման փուլում ենք ու կարծում եմ` մինչև դեկտեմբեր Ժնևում կայանալիք ժողովը այդ երաշխիքները մեզ կտրվեն»,- ասաց Ա. Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները