Կկարողանա՞ Նոյեմբերյանի քաղաքապետն անել այն, ինչ արեցին Գյումրու քաղաքապետն ու Սյունիքի մարզպետը
«Առավոտն» իր խմբագրականում անդրադարձել է Նոյեմբերյանում կատարված բռնաբարության դեպքին, որի մեջ կասկածում են Նոյեմբերյանի քաղաքապետ Սերգեյ Ամիրաղյանի որդուն եւ ոստիկանության մայորի որդի Նարեկ Հակոբյանին: Թերթը հարց է ուղղում` կկարողանա՞ արդյոք Նոյեմբերյանի քաղաքապետը պատասխանատվությունից ազատել իր որդուն, ինչպես իրենց հարազատներին ազատեցին Գյումրու քաղաքապետն ու Սյունիքի մարզպետը:
«Ինչո՞ւ խուլիգանություն, ծեծ, բռնաբարություն իրականացնող պատանիները մեծ մասամբ հենց պաշտոնյաների, գործարարների ու իրավապահների և ոչ թե, ասենք, գիտաշխատողների, երաժիշտների կամ ուսուցիչների զավակներ են: Պատասխանը պարզ է` որովհետև իշխանավորների «բալաները» դաստիարակվում են որոշակի արժեհամակարգում: «Ես եմ այս մարզի (քաղաքի, գյուղի, շրջանի) տերը, թագավորը, բոլորը իմ հպատակներ են: Ես կարող եմ անպատիժ անել այն ինչ իմ մտքով անցնի, հենց դրա համար եմ ես ձեռք բերել փող ու պաշտոն: Մի խոսքով Հայաստանը ես եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում