Տեղի է ունեցել Համահայկական բանկի բացման արարողությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Համահայկական բանկի բացման արարողությանը, ծանոթացել բանկի աշխատանքային պայմաններին:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Համահայկական բանկի խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը բանկի բացման կապակցությամբ իր խոսքում նշել է, որ Համահայկական բանկը զարգացման բանկ է և հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն: Այն նպատակ ունի միջազգային ֆինանսական կազմակերպություններից և զարգացմանն ուղղորդված այլ մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող մրցունակ արտադրական ձեռնարկություններին երկարաժամկետ զարգացման ֆինանսավորում ապահովելու համար: Համահայկական բանկն այդպիսով կնպաստի Հայաստանում հավելյալ տնտեսական աճին և կխթանի ապրանքների և ծառայությունների արտահանումը:
Նշվել է, որ Համահայկական բանկը չի մրցակցելու առևտրային բանկերի հետ, քանի որ չի ընդունելու ավանդներ կամ չի տրամադրելու առևտրային վարկեր: Համահայկական բանկն իր ուղղակի վարկային գործունեությունից բացի, կարող է համագործակցել առևտրային բանկերի հետ` ձեռնարկություններին ներկայացնելով ֆինանսավորման փաթեթներ, որտեղ Համահայկական բանկը կտրամադրի երկարատև ֆինանսական ռեսուրսներ, իսկ առևտրային բանկերը Համահայկական բանկի հետ համատեղ կապահովեն այդ ձեռնարկությունների ավելի կարճաժամկետ, աշխատանքային կապիտալի և առևտրային ֆինանսավորման կողմը: Համահայկական բանկի գործունեությունը կանոնակարգվելու է ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա