![](https://panorama.am/news_images/299/894412_1/f55c6276adb716_55c6276adbb10.thumb.jpg)
Սամվել Մայրապետյանը պարտքերի տա՞կ է
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով` գործարար Սամվել Մայրապետյանի գործերն այդքան էլ լավ չեն: Վերջինս ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով որոշել է վաճառել «Տոյոտայի» իր բաժնեմասը:
«Բանն այն է, որ Սամվել Մայրապետյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաև քավոր-սանիկային հարաբերություններ ունի փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ, հիմա «ճռռում» է վարկերի տակ:
Ինչպես հայտնի է, Մայրապետյանը` Քոչարյանի և Գևորգյանի հովանավորությամբ, զբաղված է էլիտար շինարարությամբ: Շինարարության համար վերցված վարկերի մարման ժամանակն արդեն վրա է հասել, իսկ նրա կառուցած շենքերը դեռեւս չեն վաճառվել. դրանք շարունակում են որպես գրավ մնալ բանկերի ենթակայության տակ: Կամ Մայրապետյանը պետք է մարի վարկն ու շենքերը գրավադրումից «ազատի», կամ էլ բանկերը ստիպված կլինեն «իրենցով անել» այդ շենքերը: Ուստի գործարարը որոշել է իր որոշ բիզնեսները վաճառքի հանել և դրանցից ստացված գումարներով փակել վարկերը», - գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
![ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում](https://panorama.am/video_images/19/54477_1/123.thumb.jpg)
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում