Ալեքսան Հարությունյանը «Աննա 2» սերիալը «աղբ» չի համարում
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը վստահ է, թե հեռուստատեսային սերիալների մասին ցանկացած բնույթի մրցույթում Հանրայինով ցուցադրվող «Աննա 2» սերիալը կզբաղեցնի առաջին հորիզոնականը:
Նա նաև կարծում է, թե սերիալներում խաղացող աղջիկների գեղեցկության մրցույթ լինելու պարագայում էլ «Աննա»-ի դերասանուհիներից մեկն է հաղթելու:
Ա. Հարությունյանը խոսելով վերջերս սոցիալական ցանցում երիտասարդական նախաձեռնություններից մեկի կողմից անցկացված քվեարկության արդյունքների մասին, համաձայն որի` «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել նշված հեռուստասերիալն, ասաց. ««Աննա» սերիալը շատ լավ գովազդ էր այդ նախաձեռնության համար: Այդ շարժումը, ում մասին շատերը չէին էլ լսել, հայտնվեց մամուլի ու լրատվական կայքերի գլխավոր թոփերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են