«Նաիրի» կինոթատրոնը կինոմշակութային կենտրոն է դառնալու
Հոկտեմբերի 1-ից «Նաիրի» կինոթատրոնի փոխարեն գործելու է կինոմշակութային կենտրոն, որը լինելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնաճյուղը. գրում է «Հրապարակը»:
Թերթի հետ զրույցում Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշել է, որ իրենք փորձում են փակված «Նաիրի» կինոթատրոնի դահլիճն աշխատեցնել. «Մենք խոսեցինք «Նաիրի» համալիրի տնօրինության հետ, մեզ նույնիսկ զեղչեր էլ են արել. դահլիճը վարձակալելու ենք 1,5 միլիոնով և փորձելու ենք աշխատեցնել»։
Թերթի փոխանցմամբ` կենտրոնում 5 ծրագրեր են իրականացնելու, որի շրջանակներում ցուցադրելու են ուսուցողական, մանկական, համաշխարհային կինոյի վարպետների ֆիլմեր, լինելու են նաև փառատոնային ու վերջին տարիներին մրցանակ ստացած ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաև տարբեր երկրների կինոօրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են